ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Եթե երկիրդ աշխարհի գործերից հասկացող և փորձառու ղեկավարություն չունի՝ սպասիր աղետի

Եթե երկիրդ աշխարհի գործերից հասկացող և փորձառու ղեկավարություն չունի՝ սպասիր աղետի
30.09.2024 | 10:28

Երկրների ինքնիշխանություն/սուվերենիտետը կազմվում է բազմաթիվ բաղադրիչներից, որոնք բոլորն էլ ունեն մի ընդհանուր հիմք՝ ֆինանսատնտեսական սուվերենիտետը, որի երկու բաղադրիչները, ֆինանսականն ու տնտեսականը, որոշակի սահմաններում համափոխարինելի են, քանի որ հենց այդ երկուսն են բյուջեի աղբյուրը։

Այսինքն, սուվերենիտետ հասկացության հետ կապված քարոզչական բնույթի պնդումներն ու մանիպուլյացիաները ունեն հստակ պատասխան, այն է՝ եթե դու ունես մրցունակ ֆինանսատնտեսական սուվերենիտետ, որը ի վիճակի է գեներացնել ուժ ու հզորություն ուրիշների հետ հավասարակշռության մեջ մտնելու համար, ուրեմն դու կարող ես ունենալ նաև ռազմաքաղաքական սուվերենիտետ։

Դա նշանակում է նաև, որ ֆինանսատնտեսական սուվերենիտետն էլ, իր հերթին, ընդհանուր սուվերենիտետի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, քանի որ երկիրն իր ներքին և արտաքին քաղաքականություններով պետք է կարողանա իր ունեցած ֆինանսատնտեսական սուվերենիտետը նախ վերածել ուժի ու հզորության և, հետո էլ, դրանք ծառայեցնել ուրիշների հետ ուժային հավասարակշռության գալու կամ էլ հաղթանակի հասնելու համար՝ կոնֆլիկտների սրացման դեպքերում։

Այսինքն, եթե հանքային հարստությունների կամ այլ տեսքերով ֆինանսավորման աղբյուրներ չունես և, բացի դրանից, մրցունակ տնտեսություն էլ չունես, ապա պարզապես ռազմաքաղաքական սուվերենիտետ ունենալ չես կարող, եթե հզոր դաշնակիցներ չունես։

Իսկ եթե, դրանից բացի, երկիրը նաև աշխարհի գործերից հասկացող և փորձառու ղեկավարություն չունի, ու նաև ագրեսիվ տրամադրված հարևաններ ունի, որոնք քո կործանման մեջ տեսնում են իրենց գոյաբանական պրոբլեմի լուծումը, ուրեմն սպասիր աղետի։

Այս պայմաններում, ինքան էլ երկիրը թույլ լինի անվտանգության հարցերում, նրա հնարավորինս հզորացումը ունի սկզբունքային կարևոր նշանակություն, քանզի ինչքան հզոր լինես, այնքան կրիտիկական պահերին ավելի ռացիոնալ որոշումներ կարող ես կայացնել, իսկ մեր ապագան լի է լինելու կրիտիկական պահերով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8576

Մեկնաբանություններ

灏冮懘婵嬪灳濞咁厼鍟犻埀顒傚Υ閳垛晛浜鹃柍鈹炬寣閸忋倖宕¢埗鈺佷壕閹费嗗壔闁炽儳濡撮埗鈺佷壕闁斥斁鎸岄崗銈嗗础閸″繆鍋撳▍顓炲幗閳锋埃鎳囬埀顒侇嚒/partners">ԳործընկերներՀետադարձ կապ